211652_close_icon
views-count903 դիտում article-date 15:40 10-12-2015

Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդի 48-րդ նիստը

Դեկտեմբերի 10-ին Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդի 48-րդ նիստը: Նիստը վարել են Միջպետական խորհրդի համանախագահներ՝ Բելառուսի Ստանդարտացման պետական կոմիտեի նախագահ Վիկտոր Նազարենկոն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածաշրջանի երկրների համար մի շարք կարևորագույն հարցեր, որոնք մասնավորապես առնչվում են տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկողության ոլորտներին: Քննարկման նպատակն է նշված ոլորտներում ձևավորել տարածաշրջանային միասնական քաղաքականություն։ Նիստի ավարտին կստորագրվի միջպետական արձանագրություն։ Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա գործարար համաժողով՝ «Ստանդարտացումը և նորարարությունները» թեմայով, որի ընթացքում Ստանդարտների ազգային ինստիտուտի և «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կշնորհվեն մրցանակներ՝ միջպետական ստանդարտացման ոլորտում առավել ակտիվ և արդյունավետ մասնակցություն դրսևորած հայկական կազմակերպություններին։ Դեկտեմբերի 11-ին ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդիպում կունենան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջպետական ստանդարտացման հեռանկարները և Միջպետական խորհրդում Հայաստանի Հանրապետության մասնակցությանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր