211652_close_icon

Սանկտ Պետերբուրգում կառուցվող ֆուտբոլային մարզադաշտը կարող է կրել Պուտինի անունը

views-count1513 դիտում article-date 19:08 31-05-2014
Սանкт Պետերբուրգում կառուցվող ֆուտբոլային մարզադաշտն առաջարկում են անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին: Առաջարկությունն արել է պատգամավոր Վիտալի Միլոնովը: Վերջինս մարզադաշտը «Պուտին-Արենա» անվանելու խնդրանքով գրավոր դիմել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Միլոնովի խոսքով, եթե մարզադաշտը կրի Ռուսաստանի նախագահի անունը, ապա այն կդառնա «ծանր դարաշրջանի խորհրդանիշ, որի միջով ներկա պահին անցնում է երկիրը»: Նամակում պատգամավորը նշել է, որ Պուտինը ռուսական սպորտի համար շատ բան է արել, մասնավորապես նրա ջանքերի շնորհիվ Սոչիում անցկացվեցին պատմության մեջ լավագույն Օլիմպիական խաղերը, բացի այդ, ռուս մարզիկները սկսել են ավելի շատ մեդալներ նվաճել տարբեր մարզաձևերում, իսկ սպորտը Ռուսաստանում կրկին հեղինակություն է ձեռք բերել: Մարզադաշտի կառուցումը սկսվել է 2007 թվականին: Նախագծի արժեքը կազմում է 34,9 մլրդ ռուբլի (950 մլն դոլար): Այն կտեղավորի 60-69 հազար հանդիսական, իսկ 2018 թվականին նշված մարզադաշտում կանցկացվեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր:

Նմանատիպ նյութեր