211652_close_icon
views-count11253 դիտում article-date 23:54 31-05-2014

Ո՞վ է քեզ իրավունք տվել ինձ նման հարցեր տալու. Թուրքիայի նախագահին բարկացրել է Գեզիի մասին հարցը. տեսանյութ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում ուսանողների առջև, որի ժամանակ էլ Գյուլի համար բավականին տհաճ իրավիճակ է ստեղծել դասախոսներից մեկը՝ Էմրահ Ալթինդիշը՝ հարցնելով նրան. «Ինչպե՞ս կարող եք քնել, երբ Թուրքիայում մարդկանց են սպանում, ովքեր խաղաղ ակցիայի են դուրս ելել: Դուք ձեր ձեռքերին արյան հետքեր չե՞ք նկատում: Ձեզ համար ամոթ չէ՞ լինել պետության նախագահ»: Հարցերը մեծ զայրույթ են առաջացրել Գյուլի մոտ, սակայ նա իրեն տիրապետելով, պատասխանել է. «Ո՞վ է քեզ իրավունք տվել ինձ նման հարցեր տալու: Այդիսի դեպքեր այլ երկրներում ևս լինում են: Գեզիի այգու ակցիաները վերահսկողությունից դուրս էին եկել, և նրանց էին միացել ապօրինի կազմակերպություններ: Իհարկե,մենք ցավում ենք զոհերի համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր