14133 դիտում
21:38 01-06-2014
30-ամյա վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին Opel-ով արմատախիլ է արել հաստաբուն բարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Հայկ Շիրվանյանը, վարելով Opel Zafira մակնիշի 35 SV 463 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ծառին և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով հաստաբուն ծառը արմատախիլ է եղել, իսկ մեքենան էլ մնացել է ծառի տակ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր վերամբարձ կռունկի օգնությամբ ծառը հեռացրին ավտոմեքենայի վրայից և մեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, և պարզվել է, որ եղել է սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10831 դիտում
22:23 27-04-2014
Կին տնօրենը Nissan-ով Երևան-Սևան ճանապարհին արմատախիլ է արել ու մի քանի մետր շպրտել հաստաբուն ծառը. կան վիրավորներ
Այս բաժնից
2065 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)