Միգուցե ժամանակն է, որ Կլոզեն ավարտի կարիերան. Ռոնալդո
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հումորով է վերաբերվել Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեի հայտարարությանը: Հիշեցնենք, որ գերմանացի ռմբարկուն նշել էր, որ առաջիկա Մունդիալի ժամանակ մտադիր է գերազանցել Ռոնալդոյի արդյունավետության ռեկորդը: Աշխարհի առաջնություններում Ռոնալդոյի հաշվին գրանցված է 15 գոլ, իսկ Կլոզեի հաշվին` 14:
« Կլոզեն արդեն 35 տարեկան է: Միգուցե ժամանակն է, որ նա ավարտի կարիերան: Եթե լուրջ, ապա ես հպարտաբում եմ իմ կարիերայի ընթացքում գրանցած ռեկորդներով: բայց հասկանում եմ, որ մի օր դրանք կգերազանցվեն»,-ասել է Ռոնալդոն