1000 դիտում
13:46 02-06-2014
Արդարադատության նախարարն ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրենին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին, քննարկել հունիսի 3-ին տեղի ունենալիք ԵՄ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի մանրամասները:
Արևիկ Սարիբեկյանը նախարարին է ներկայացրել ծրագրի նպատակը, այն է՝ աջակցել հասարակական կազմակերպությունների գործունեության համար իրավական և ֆինանսական կայուն համակարգի ստեղծմանը, հասարակական կազմակերպությունների կարողությունների և լրատվամիջոցների մասնագիտական հմտությունների բարելավմանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, կառավարության և Եվրամիության միջև երկխոսության և համագործակցության դյուրացմանը:
Հովհաննես Մանուկյանը դրական է գնահատել Բրիտանական խորհրդի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության առաջին քայլերը և հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ իր գործընկերներ Թոմսոն հիմնադրամի, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և Գրանտ Թորնթոնի հետ համատեղ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նմանատիպ նյութեր
1038 դիտում
16:38 20-03-2015
Առողջապահության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենին
Այս բաժնից
1144 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
763 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին