1179 դիտում
20:37 13-12-2022
ՍԴ նախագահն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» տնօրենին
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» տնօրեն Մարկ Լասսմանին:
Իր ողջույնի խոսքում Արման Դիլանյանը կարևորել է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը և վերահաստատել է Բարձր դատարանի հանձնառությունը ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի, ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում և իրավունքի գերակայության խթանման ոլորտում:
Իր հերթին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» տնօրեն Մարկ Լասսմանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ներկայացրել է նոր իրավական հնգամյա ծրագրային բաղադրիչները, մեթոդաբանությունը և նպատակները:
Նա ընդգծել է Բարձր դատարանի սահմանադրական առաքելության կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում:
Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են դատաիրավական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը և տարբեր ուղղություններով գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակին:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»