1020 դիտում
17:45 02-06-2014
Երեխաների պաշտպանության օրը Փաստաբանների պալատում. ֆոտոշարք
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը երեկ՝ հունիսի 1-ին, փաստաբաններին և լրագրողներին իրենց զավակների հետ հրավիրել էր ՀՀ փաստաբանների պալատ նշելու երեխաների պաշտպանության օրը:
Մանուկների պաշտպանություն օրը նշանավորվել է նրանով, որ երեխաների համար պատրաստվել էին բազմաթիվ անակնկալներ: Նրանք պալատի շենքի առջև կավճանկարներ են պատկերել, այնուհետև շրջայց են կատարել շենքում: Երեխաները գրել են նաև շարադրություն «Ով է փաստաբանը» թեմայով։
Շնորհավորելով երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ մանուկները մեր պետականության ամրապնդման խորհրդանիշն են ու հենասյունը և այսօրվանից բոլորս պետք է մեծագույն ուշադրություն դարձնենք նրանց հայեցի դաստիարակման գործին:
Փաստաբանների ու լրագրողների երեխաների օրը փաստաբանների պալատում ուղեկցվել է տարատեսակ խաղերով: Միջոցառման ընթացքում հանդես են եկել Հայաստանի ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիայի սաները, ովքեր բացի սպորտային ներկայահանդեսից, իրենց հասակակիցներին են ներկայացրել հայկական ժողովրդական պարերի սպորտային տարբերակները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
7170 դիտում
23:05 01-06-2017
ՀՀ փաստաբանների պալատում նույնպես անկացվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում
1153 դիտում
13:57 10-12-2015
Գերմանիայի Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հյուրընկալվել ենՀՀ Փաստաբանների պալատում
Այս բաժնից
442 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
337 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
448 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան