211652_close_icon
views-count10426 դիտում article-date 18:06 02-06-2014

Մինչև ողբերգություն տեղի չունեցավ, պատկան մարմինները «արջաքնից» չարթնացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում, տեղի Ճանշինականները սկսել են մարդաբոյ փոսերի ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/16042/]հայտնել էր SHAMSHYAN.com-ը[/url], մայիսի 31-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Նարեկ Մարկոսյանը, վարելով Volkswagen մակնիշի 32 ԼԼ 837 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդ Ն. Մարկոսյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Ինգա Մուկուչյանը, 26-ամյա Հայկ Գասպարյանը և 24-ամյա Իրինա Հարությունյանը քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոցի ճանապարհին Ի . Հարությունյանը մահացել է: Ցավալին այն փաստն է, որ եթե պատկան մարմինները «ուղտի ականջում քնած» չմնային և ժամանակին փոսալցման աշխատանքներ կատարեին, ապա նշված ճանապարհահատվածում ավտովթարներ, այդ թվում՝ ողբերգական, տեղի չէին ունենա: Իսկ [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նշված տարածքները սպասարկող վաշտերի աշխատակիցները հանրապետության ճանապարհներին առաջացած մարդաբոյ փոսերի պատճառով սկսել են այդ հատվածներում ուժեղացված ծառայություն կատարել, որպեսզի վարորդները փոսերի պատճառով անզգուշաբար վթարի չենթարկվեն, իսկ թե երբ պատկան մարմինները մյուս ճանապարհների խոչընդոտները կվերացնեն, երևի սպասում են մի նոր ողբերգական ավտովթարի՞: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր