Ստավանգեր. կայծակնային շախմատում Արոնյանը 2-րդն էր՝ զիջելով միայն Կարլսենին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում երեկ կայացել է «Նորվեյ չեսս 2014» անվանումը կրող գերհզոր մրցաշարի շրջանակներում նախատեսված կայծակնային մրցաշար-վիճակահանությունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերեցիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել 2-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Մագնուս Կարլսենը, որը վաստակել է 7,5 միավոր: Այսօր կկայանան դասական մրցաշարի 1-ին տուրի հանդիպումները: Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի նորվեգացի Սեմեն Ագդեստեյնի հետ:
Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:30-ին: