211652_close_icon
views-count1681 դիտում article-date 16:24 16-12-2014

Համաշխարհային մտավոր խաղեր. կայծակնային մրցաշարում Արոնյանը կրկին 4-րդն է

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերում ավարտվել է կայծակնային շախմատի մրցաշարը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը խաղացված 30 տուրերում տարել է 13 հաղթանակ, 9 ոչ-ոքի և 8 պարտություն: Այսպիսով` վաստակելով 17.5 միավոր մեր շախմատիստը զաբղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել 19.5 միավոր վաստակած ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը: Հիշեցնենք, որ Արոնյանը 4-րդն էր նաև արագ մրցաշարում, իսկ 1-ին տեղը զբաղեցրել էր Գրիշչուկը:

Նմանատիպ նյութեր