211652_close_icon
views-count2265 դիտում article-date 00:41 04-06-2014

Մայնցի «Քոֆաս Արենա» մարզադաշտը` վիրտուալ տուր. տեսանյութ, ֆոտոշարք

Մինչև 2011 թվականը «Մայնց» ֆուտբոլային ակումբը հանդես էր գալիս «Ամ Բրուխվեգ» մարզադաշտում, որը տեղավորում է 18 հազար հանդիսական: 2007 թվականին գերմանական ակումբի ղեկավարները որոշեցին նորագույն և հարմարավետ մարզադաշտ կառուցել: Նոր մարզադաշտը պետք է շահագործման հանձնվեր 2009 թվականին, սակայն երկու տարվա ընթացքում ակումբը մարզադաշտը կառուցելու համար համախատասխան վայր էր փնտրում: Այդ պատճառով ստադիոնի կառուցումը սկսվեց 2009 թվականի մայիսին և ավարտվեց 2011 թվականի մայիսին: Շինարարության հովանավորը դարձավ ֆրանսիական «Coface» ապահովագրական ընկերությունը, որը «Կոֆաս Արենա» մարզադաշտի կառուցման համար առանձնացրեց 60 մլն եվրո: Ներկայումս «Կոֆաս Արենա»-ն տեղավորում է 34 հազար հանդիսական, սակայն մարզադաշտը այնպես է նախագծված, որ հետագայում հնարավորթյուն կա մեծացնել նստատեղերի քանակը: [url=https://shamshyan.com/hy/article/16264/]Մայնցում[/url] գտնվող նորաոճ մարզադաշտը հետաքրքիր տեխնիկական լուծումներ ունի: Շինության տանիքը համալրված է արեգակնային մարտկոցներով, ինչը ակումբին հնարավորություն է ընձեռում խնայել էլեկտրաէներիգայի համար նախատեսված ծախսերը: Հատկանշական է, որ «Քոֆաս Արենա» մարզադաշտում Գերմանիայի հավաքականը, երբևէ հանդիպում չի անցկացրել: Նորակառույց մարզադաշտում հավաքականների մակարդակով առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին, երբ բարեգործական-ընկերական խաղի շրջանակում միմյանց հետ կմցրեն Գերմանիայի և Հայաստանի հավաքականները: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հյուրերի` J սեկցիան, որն ունի 1160 նստատեղ: [img]http://img.shamshyan.com/bphotos/2014/06/04/e541228006328e006fd86ee9ad9cf21b.png[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր