211652_close_icon
views-count1464 դիտում article-date 10:49 04-06-2014

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարն ընդունել է ՀՀ ԱԳՆ-ի կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

Հունիսի 1-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանը: Ողջունելով հյուրերին՝ բանակի հրամանատարն անդրադարձել է պաշտպանության բանակի առջև դրված խնդիրներին, հայկական և ադրբեջանական ուժերի ու միջոցների հարաբերակցությանը, խոսել առաջնագծի ամրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքների, ամրակառույցների ու արգելափակոցների մասին և բազմակողմանի վերլուծության ենթարկել վերջերս հակառակորդի նախաձեռնած հետախուզադիվերսիոն գործողությունները: Հանդիպման վերջում Մովսես Հակոբյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ վերջիններս դիվանագիտական ճակատում կարող են հանգիստ գործել, քանի որ պաշտպանության բանակը իրականացրել և շարունակում է պատվով իրականացնել իր առջև դրված խնդիրները: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր