211652_close_icon
views-count1250 դիտում article-date 12:43 04-06-2014

Նախկինում դատվածը` նոր խոստովանությամբ

Մարտի 10-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1948 թ. ծնված Մաքսիմ Ս.-ն և հաղորդում տվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող իր կիսակառույց տան լոգարանի պատուհանը հրել-բացելով` գողացել են 100 մ պղնձյա մալուխ և էլեկտրական գործիքներ` պատճառելով մոտ 120.000 դրամի նյութական վնաս: Մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում բերման ենթարկված, 1993 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Շ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բայց սա դեռ ամենը չէ: Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել նաև1939 թ. ծնված Ջուլիետա Մ.-ն և հաղորդում տվել, որ իր տան ննջասենյակի պատուհանը հրել-բացելով` գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Հմայակ Շ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Հմայակ Շ.-ն ձերբակալված է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր