1050 դիտում
20:08 04-06-2014
ԱԻՆ-ում ընդունել են ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներին
Վերջերս ՀՀ ԱԻ նախարարությունը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից առաջարկություն էր ստացել ԵՄ անդամ պետությունների դեսպանատների ներկայացուցիչների համար նախարարություն ճանաչողական այց կազմակերպելու վերաբերյալ:
Հունիսի 4-ին ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել ԵՄ անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Հունաստան, Ռումինիա, Բուլղարիա, Լիտվա, Լեհաստան) դեսպանատների անվտանգության հարցերով պատախանատու պաշտոնյաները և Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամներ:
ԱԻ նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը, ողջունելով հյուրերին, համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը.
- Վերջին տարիներին ԱԻՆ համակարգում մեծ բարեփոխումներ են եղել, որի շնորհիվ այժմ մեր նախարարությունը վայելում է մեր ժողովրդի վստահությունը: Ստեղծել ենք ԱՌՆ ազգային պլատֆորմ, մշակել ԱՌՆ ազգային ռազմավարություն, իսկ այսօր նաև կարող ենք արձանագրել, որ աղետների ռիսկի նվազեցման գործընթացները հաջողությամբ զարգանում են նաև համայնքային մակարդակում: Ունենք ճգնաժամային կառավարման կենտրոն և «911» ծառայություն, որը դարձել է յուրաքանչյուր քաղաքացու առաջին օգնականը: Այնտեղ տարեկան 1 միլիոնից ավելի զանգ է ստացվում, որոնցից ոչ մեկն անպատասխան չի մնում: Սակայն մեր նվաճումներն այդքան արդյունավետ չէին լինի, եթե չլիներ մեր միջազգային գործընկերների աջակցությունը:
Փոխնախարարը խոսեց նաև ընթացիկ ծրագրերի` Գառնու դիտարանի վերագործարկման, սեյսմիկ դիտացանցի արդիականացման, հակակարկտային կառավարման միասնական համակարգի ու Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման մասին: Դ. Կարապետյանն ընդգծեց ԱԻ նախարարությունում ձևավորված աշխատանքային նոր մշակույթի մասին` նշելով, որ ԱԻՆ-ը միակ պետական կառույցն է, որտեղ աշխատում են սայլակավոր հաշմանդամներ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դիրկ Լորենցը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` շեշտելով անվտանգության խնդիրների նկատմամբ աչալուրջ վերաբերմունքի կարևորությունը:
Այցի շրջանակներում հյուրերը եղան նաև ճգնաժամային կառավարման կենտրոնում` ծանոթանալով դրա անձնակազմին, աշխատանքի սկզբունքներին և տեխնիկական հագեցվածությանը:
Նմանատիպ նյութեր
4914 դիտում
13:49 18-06-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1081 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան
904 դիտում
20:19 15-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
547 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին