211652_close_icon
views-count3548 դիտում article-date 18:48 05-06-2014

Տավուշում 28-ամյա տղամարդը, կնոջը մեղադրելով մի քանի տղամարդու հետ իրեն դավաճանելու մեջ, խեղդամահ է արել նրան

28-ամյա Հովսեփ Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տան ննջասենյակում այլ տղամարդկանց հետ իրեն դավաճանելու թեմայի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր կնոջ` Հասմիկ Զաքինյանի հետ, որի ընթացքում ննջասենյակի մահճակալի վրա սպանել է վերջինիս` երկու ձեռքերով պարանոցի շրջանում սեղմելով՝ շնչահեղձ անելու միջոցով դիտավորությամբ Հասմիկ Զաքինյանին զրկել է կյանքից: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը; Գործը քննվելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր