211652_close_icon
views-count2845 դիտում article-date 09:37 07-06-2014

Տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի խանութներից շատերի ցուցափեղկերին տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է: Նկատվող դեֆիցիտը հատկապես վերաբերում է համեմատաբար ցածր գնային կատեգորիայի տոմատի մածուկներին: Պահածոների խոշորագույն արտադրող «Արտֆուդ» ընկերության տնօրեն Վաչագան Կարապետյանը «Հժ»-ին բավականին անակնկալ պատճառ ներկայացրեց: Ըստ տնօրենի, նկատվող դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ իրենց մոտ ավարտվել են ապակյա տարաները, որոնք ներկրվում են Ռուսաստանից: Իսկ նոր խմբաքանակները չեն ստացվում, քանի որ ՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհը Վերին Լարսի մոտակայքում տեղի ունեցած փլուզման հետևանքով փակ է: «Ապակյա տարաներով բարձված 5 բեռնատարներ ներկայումս գտնվում են անցակետում և ճանապարհը բացվելուն պես դրանք հնարավորինս արագ կհասցվեն Հայաստան»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Կարապետյանը: Վերջինս հույս հայտնեց, որ ճանապարհը կարող է բացվել արդեն երկուշաբթի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր