211652_close_icon
views-count1875 դիտում article-date 22:59 07-06-2014

Ռուսաստանի վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ կախված կլինի Պորոշենկոյի գործողություններից. ՌԴ ԱԽ քարտուղար

Ռուսաստանի վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ կախված կլինի նրանից, թե ինչպիսի գործողություններ կկատարի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, առաջին հերթին, արյունահեղությունը դադարեցնելու համար: Նման հայտարարություն է արել Россия-24-ի եթերում ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: «Իհարկե, ներկա պահին մենք պոտք է հստակեցնենք նորընտիր նախագահի վարած քաղաքականությունը, և շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես նա կդրսևորի իրեն, կոնկրետ ինչ գործողություններ կձեռնարկի: Առաջինը, որ մենք կցանկանայինք, արյունահեղությունը դադարեցնելն է»,-ասել է նա: Նրա խոսքով՝ Պորոշենկոն ինչպիսի գործողություններ ձեռնարկի,համապատասխան գործողություներ կստանա Ռուսաստանից:

Նմանատիպ նյութեր