5093 դիտում
19:42 09-06-2014
Եթե տեղական լրատվամիջոցները աղմուկ չբարձրացնեին, ճանշինականները «վամպիրի» նման շարունակելու էին ծառերի սպանդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի օր է, Լոռու մարզի Ճանշինի աշխատակիցները ծառերի մի իսկական սպանդ են իրականացրել Վանաձորից դեպի Ստեփանավան տանող ճանապարհի Ամրակից գյուղի վարչական տարածքում:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառերի այդ անմակարդակ ու անողնաշար ձևի սպանդի հեղինակները գյուղացիներին ասել են, որ իրենք կատարում են սանիտարական էտում, մինչդեռ շատ գյուղացիներ զայրացած ասում էին, որ նրանք «լավ կանեն էտեն իրենց ուղեղները»:
Գյուղացիները ասում էին, որ նրանց այդ քայլը կանխվել է տեղի լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի շնորհիվ, որին օպերատիվորեն արձագանքել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:
Իսկ ով է պատասխանատվության ենթարկելու ծառերի նկատմամբ վանդալիզմ կատարողներին, դեռևս պարզ չէ:
Հուսով ենք պատկան մարմինները անհրաժեշտ և օպերատիվ գործողություններ կկատարեն, մեղավորներին պատժելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
20993 դիտում
15:24 05-06-2022
Դավթաշենում գիշերով ու գաղտագողի վնասել են 20 տարեկան թթենին. բնակիչները կանխել են ծառերի սպանդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից