1624 դիտում
11:18 10-06-2014
Ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը գնացել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի երդմնակալությանը․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցնում եմ՝ լավ, ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը գնացել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի երդմնակալությանը: Ասում է՝ Աշոտյանը ոչ միայն կրթության և գիտության նախարարն է, այլև ՀՀԿ փոխնախագահը և ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատուն: Հետո ի՞նչ, հո Ուկրաինայի իշխող կուսակցության նախագահի ընտրությունն ու երդմնակալությունը չէ՞ր: Երկրի նախագահի երդմնակալության արարողությունն էր: Երկիր, որի հետ մենք լարված հարաբերություններ ունենք: Երկիր, որտեղ հայկական մեծ համայնք ունենք:
Երկիր, որի նկատմամբ վերաբերմունքը դարձել է լակմուսի թուղթ՝ առաջադիմության, եվրոպական ինտեգրացիայի, ինքնիշխանության և այլնի: Տեսանք, չէ՞, քանի երկրի նախագահ էր ժամանել, ինչ մակարդակի դեմքեր էին հավաքվել Կիևում: Լավ, երկրի նախագահը չէր գնում, գոնե վարչապետը կամ ԱԺ նախագահը գնար: Հա, հա՝ գոնե արտգործնախարարը: Նույնիսկ Բելառուսի բռնակալը՝ Լուկաշենկոն էր նստած՝ ի ցուցադրություն նրա, որ ինքը Ռուսաստանի կցորդը չէ:
Մի՞թե աշխարհի մասնիկը դառնալու, ինչ-որ բան ապացուցելու ոչ մի ձգտում չկա: Պատասխանն առավել քան տարօրինակ է. եթե քիչ թե շատ բարձրաստիճան մեկը գնար, ով ուղիղ առնչություն ունի արտաքին քաղաքականության հետ, ուկրաինացիք բազում տհաճ հարցեր կտային, որոնց պատասխանելը շատ բարդ կլիներ, ուստի նախընտրել են ուղարկել կրթության նախարարին, ով հանգիստ կարող է հայտարարել՝ ես ի՞նչ կապ ունեմ, պաշտոնական Երևանի հետ ճշտեք այդ հարցերը, ես կարող եմ առնվազն Բոլոնյան համակարգի և ուկրաինական կրթական համակարգի մասին խոսել, դպրոցականների փոխանակման ծրագրեր իրականացնել, միջկրթական հարաբերություններ հաստատել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
13:55 03-06-2014
Պորոշենկոյի երդմնակալությանը ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է Բայդենը
2850 դիտում
20:12 11-11-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ
4814 դիտում
11:39 29-03-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձել է Նյու Յորքից և պատրաստվում է երդմնակալությանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3199 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»