211652_close_icon
views-count1244 դիտում article-date 15:36 10-06-2014

Իրանը մերժել է այցագիր տրամադրել Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանին

Իրանը մերժել է այցագիր տրամադրել Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլին, ով պատրաստվում էր մասնակցել Իրանում կայանալիք գիտաժողովին: «Ծրագրել էի այս շաբաթ Իրան այցելել, սակայն այսօր իմացա, որ հրաժարվել են ինձ վիզա տրամադրել»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է նախկին դեսպանը: Մաքֆոլի վերջին այցելությունն Իրան եղել է 2005 թվականին: Իրանական կողմը չի հիմնավորել ամերիկացի դիվանագետին վիզա տրամադրելու մերժումը:

Նմանատիպ նյութեր