1335 դիտում
09:10 11-06-2014
Հրայր Թովմասյանը մտադիր է ԱԺ-ում «դրես-կոդ» սահմանել․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը մտմտում է ԱԺ ներքին կանոնակարգ ստեղծելու մասին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է որոշակի չափանիշներ սահմանել եւ պատգամավորների եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար։ Խոսքը մասնավորապես հագուստի չափանիշների՝ «դրես-կոդի» սահմանման, լրագրողների աշխատանքային վարքականոնների եւ այս կարգի մեկ-երկու հարցի մասին է։ Նման մի կանոնակարգ ժամանակին մշակել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ով, սակայն, չհասցրեց այն շրջանառության մեջ դնել։ Ենթադրվում է, որ Գասպարյանը կօգնի Թովմասյանին՝ գաղափարը կյանքի կոչելու համար։ Այս ամենը, սակայն, խիստ նախնական է, եւ դժվար է ասել՝ կիրականացվի, թե՝ ոչ։ Համենայն դեպս, վերջին շրջանում որոշակի նոր կանոնների սահմանման անհրաժեշտության մասին ակտիվորեն խոսվում է նաեւ պատգամավորների շրջանում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2769 դիտում
10:24 28-08-2021
ԿԳՄՍ նախարարն իր ղեկավարած կառույցում դրես-կոդ է մտցրել․ «Հրապարակ»
3576 դիտում
20:15 01-02-2020
Արթուր Ղազինյան. ՀՀ-ում առատ ձյան պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի ՍԴ-ում
Այս բաժնից
2236 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1666 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1468 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»