Սրվել են ՀՀ արդարադատության նախարարի և նրա առաջին տեղակալի հարաբերությունները․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս սրվել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և նրա առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հարաբերությունները:
Մեր տեղեկություններով՝ Մուրադյանը ոչ միայն նախարարության աշխատակիցների, այլև՝ անձամբ նախարար Մանուկյանի հետ շփումներում իրեն բավականին վատ է պահում, խոսում է արհամարհական տոնով նույնիսկ փորձել է բանավեճի ժամանակ կոպիտ ու վիրավորական պատասխաններ տալ:
Հովհաննես Մանուկյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ ասելով որ ինքն իր բոլոր տեղակալների հետ ունի փայլուն հարաբերություններ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։