1684 դիտում
10:25 04-07-2014
Զարուհի Փոստանջյանի և Ռուբեն Հակոբյանի հարաբերությունները կրկին սրվել են․ Իրատես de facto
«Իրատես de facto»֊ն գրում է․ ««Ժառանգությունում» կրկին սրվել են ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի և Ռուբեն Հակոբյանի հարաբերությունները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն անգամ որոշ կուսակցականների մոտ գանգատվել է, թե պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը Զարուհու «սանձերը քաշի», այլապես նա իրեն ավելորդ շատ բաներ է թույլ տալիս, ինչը խաթարում է քաղաքական ուժերի հետ համագործակցությունը:
Սակայն Ռուբեն Հակոբյանը, թերևս, սխալվում է, մտածելով, թե կուսակցության ղեկավարն ի վիճակի է լռեցնելու ԱՄՆ-ում դիրքային «Փորձառություն» ձեռք բերած Զարուհի Փոստանջյանին: Վերջինս մտադիր է ստանձնելու խմբակցության ղեկավարի պաշտոնը, իսկ դրան նա կհասնի Ռուբեն Հակոբյանի «ինքնակամ» հրաժարականից հետո, ինչպես եղավ նախկինում:
Ի դեպ, չնայած Ռուբեն Հակոբյանի դժգոհություններին, «Ժառանգությունում» շատերը հենց նրա գործունեության առնչությամբ մեծ վերապահումներ ունեն, նրան համարելով «ոչ զտարյուն» «ժառանգական», որն ամեն ինչ անում է միայն իր շահերի համար»։
Նմանատիպ նյութեր
3133 դիտում
08:32 11-12-2015
Հանրաքվեից հետո իրավիճակը սրվել է, սպասվում են տարբեր մակարդակի «ռազբորկաներ». «Իրատես de facto»
2078 դիտում
10:59 16-09-2014
Ռուբիկ Հակոբյանի և Զարուհի Փոստանջյանի միջև վեճը թեժացել է. Իրավունք
51879 դիտում
09:00 14-01-2014
Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել. Իրավունք
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»