211652_close_icon
views-count1315 դիտում article-date 11:51 11-06-2014

Առանձին բուժհաստատություններ երեխաներին մերժում են իրենց հասանելիք անվճար դեղերը. ՄԻՊ

Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից պետք է տրամադրվեն անհրաժեշտ քանակով և անվճար: Դեռևս 2006թ. Կառավարությունն ընդունել է որոշում այն մասին, որ մինչև յոթ տարեկան երեխաներն իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները հիշյալ արտոնությունից կարող են օգտվել ավելի երկար՝ մինչև չափահաս դառնալը: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, կարևորելով երեխաների առողջության պահպանման իրավունքը, հորդորում է բուժհաստատություններին բարեխիղճ կերպով ապահովել անվճար դեղեր ստանալու երեխաների իրավունքը, իսկ ծնողներին` հետևողական լինել և անհրաժեշտության դեպքում օգտվել այդ իրավունքից: Բոլոր այն դեպքերում, երբ բուժհաստատություները կմերժեն համապատասխան դեղերի տրամադրումը կամ կտրամադրեն դրանք ոչ բավարար քանակությամբ, կարղ եք ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին:

Նմանատիպ նյութեր