211652_close_icon

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հիվանդին չի տրամադրել հասանելիք անվճար դեղորայքը. կենտրոնից պարզաբանում են՝ այդ պահին դեղերն առկա չեն եղել. Tert.am

views-count14180 դիտում article-date 22:53 13-08-2019
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդին չի տրամադրել դեղերը, որոնք պետք է անվճար տրամադրվեր: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/08/13/Vagharshakyan/3070701?fbclid=IwAR3G-XwMprEAvlHs2NApmTptWKU8W6S0jnda4EHQZ5sJGOCNO7KE8ClXQj0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ահազանգեց Արիս Վաղարշակյանը, ում հայրը՝ Գառնիկ Վաղարշակյանն, օրերս մահացել է հիվանդանոցում: Արիս Վաղարշակյանը նշեց, որ խոսքը Մինովեն, Հեպատոպրի դեղերի մասին է: «Խնդիրն ամենևին գումարը չէ, քանի որ մենք գնել ենք մեր հոր համար, պարզապես սա այս հիվանդանոցի հերթական ապօրինություններից է»,- ասաց նա: Վաղարշակյանը պատմեց, որ ընթացքում չեն արվել նաև անհրաժեշտ հետազոտությունները: Նրա խոսքով՝ հուլիսի 4-ին՝ 2-րդ քիմիաթերապիայից հետո, հայրը վատ է զգացել, բայց բժիշկները խորհուրդ են տվել տնային պայմաններում կաթիլային բուժում ընդունել, ինչից հետո հիվանդի ինքնազգացողությունը վատթարացել է: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/13/Vagharshakyan/3070701?fbclid=IwAR3G-XwMprEAvlHs2NApmTptWKU8W6S0jnda4EHQZ5sJGOCNO7KE8ClXQj0]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր