ԱԱ-2014. Հոլանդիան պատվազրկեց Իսպանիային`5:1. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության առաջին անակընկալը գրանցվեց Հոլանդիա – Իսպանիա խաղում: Չնայած նրան, որ աշխարհի չեմպիոնները առաջինը առաջ անցան հաշվի մեջ, այդուհանդերձ համարձակվեցին 5 գոլ բաց թողնել հոլանդացիներից և պարտվել խայտառակ 1:5 հաշվով: «Նարնջագույն» թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեցին Արիեն Ռոբենը և Ռոբին վան Պերսին, ովքեր դարձան դուբլների հեղինակներ:
Առաջին խաղակեսում թիմերի միջև հավասար պայքար ծավալվեց, սակայն երկրորդ խաղակեսում խաղադաշտում գործում էր մեկ հավաքական` Հոլանդիան, որը արժանի հաղթանակ տարավ աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնի նկատմամբ:
Հոլանդիա – Իսպանիա` 5:1
Գոլեր`վան պերսի 44’, 72’, Ռոբեն 53’, 80’, Դե Ֆրայ 64’ – Ալոնսո 27’ (11 մ)