ԱԱ-2014. Չիլի- Ավստրալիա`3:1. տեսանյութ
Չիլի – Ավստրալիա հանդիպումով ավարտվեց 2014 թվականի աշխարհի առաջնության երկրորդ խաղային օրը: Կույաբա քաղաքում կայացած խաղն ավարտվեց հարավամերիկյան թիմի 3:1 հաշվով հաղթանակով: Խաղի ելք վճռվեց խաղասկզբում: 12-րդ և 14-րդ րոպեներին չիլիացիները Ալեքսիս Սանչեսի և Վալդիվիայի դիպուկ հարվածների շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան, սակայն 35-րդ րոպեին Թիմ Քեհիլը գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսի միջնամասում ասվտրալացիները պարտությունից խուսափելու համար մեծ ջանքեր գործադրեցին, սակայն ապարդյուն: 92-րդ րոպեին Բասեժուրը երրորդ գնդակը ուղարկեց ասվտրալացիների դարպասը և դրեց խաղի վերջակետը:
[b]Չիլի – Ավստրալիա` 3:1[/b]
Գոլեր` Սանչես 12’, Վալդիվիա 14’,Բասեժուր 92’ – Քեհիլ 35’