Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։