Բիլ Քլինթոնի դուստրը մեկ րոպեում վաստակում է ավելի քան 26 հազար դոլար
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, 2011 թվականի նոյեմբերից աշխատում է NBC News-ում՝ որպես հատուկ թղթակից: Նա տարեկան ստանում է 600 հազար դոլար աշխատավարձ,իսկ րոպեում վաստակում 26.724 դոլար:
Ավելի վաղ Չ. Քլինթոնն աշխատել է «Rock Centre» տեղեկատվական ծրագրում, իսկ հետո նա աշխատել է «Evening News NBC»-ում, որը սպասարկում է գիշերային նորությունները:
Սակայն Չելսիի աշխատավարձի մասին գործակալության աշխատակիցները չեն ցանկանում բարձրաձայնել:
«Մենք չենք տարածում իր աշխատավարձի մասին տեղեկություն: «NBC News»-ը հպարտ է աշխատել Չելսիի հետ»,-ասել է կենտրոնի ներկայացուցիչը:
Սակայն, ինչպես պարզաբանում է «Business Insider»-ը, վերջին 2 տարի և 7 ամսում Չելսի Քլինթոնը հեռուստաեթերում երևացել է ընդամենը 58 րոպե: