771 դիտում
20:43 14-06-2014
Նախագահն ընդունել է Երիտասարդ նախագահների կազմակերպության Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամներին. ֆոտոշարք
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երիտասարդ նախագահների կազմակերպության (YPO) Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամների հետ: Կազմակերպությունը, նպատակ ունենալով կրթության և գաղափարների փոխանակման միջոցով բարելավել ղեկավարումը, այսօր միավորում է ավելի քան 20,000 բիզնես ղեկավարների՝ 125 երկրներից:
Երիտասարդ նախագահների կազմակերպության Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամները Հայաստան են ժամանել հունիսի 12-ին և հասցրել են մի շարք հանդիպումներ ու քննարկումներ ունենալ, այցելել Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրեր, ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու տնտեսությանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է կազմակերպության ներկայացուցիչների այցը մեր երկիր և հույս հայտնել, որ երիտասարդ ղեկավարները կօգտվեն հայաստանյան այցի ընձեռած հնարավորություններից և նոր գործընկերային կապեր կհաստատեն, կծանոթանան Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարին: Սերժ Սարգսյանը կարևորել է Երիտասարդ նախագահների կազմակերպության գործունեությունը՝ ուղղված երիտասարդ գործարարների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը. միջավայր, որտեղ խրախուսվում են նոր տեսակետները, անընդհատ սովորելու և փորձը մյուսներին փոխանցելու ձգտումը՝ ոգևորելով միմյանց:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Երիտասարդ ղեկավարները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի հարաբերական առավելություններով, մեր երկրի զարգացման հեռանկարով, ներդրումային միջավայրով, իրականացվող բարեփոխումներով, Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և մի շարք այլ հարցերով:
Նմանատիպ նյութեր
922 դիտում
15:27 10-12-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին
1189 դիտում
14:55 11-12-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության անդամներին
Այս բաժնից
1450 դիտում
15:39 16-01-2025
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
985 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը