ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայից պահանջել է ապահովել Կիևում գտնվող ռուս դիվանագետների անվտանգությունը
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը ուկրաինական իշխանություններից պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ Կիևում գտնվող ռուս դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար:
ՌԴ ԱԳՆ-ում միաժամանակ հայտնել են, որ չնայած Մոսկվայի և ԿիևումՌԴ դեսպանատան կոչին, ուկրաիանական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչը Մոսկվան գնահատում է՝ որպես Ուկրաինայի կողմից միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում: