211652_close_icon
views-count4554 դիտում article-date 23:09 27-09-2017

Թիլերսոնը Կուբայից պահանջել է ապահովել ամերիկացի դիվանագետների անվտանգությունը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Կուբայի արտաքին գործերի նախարար Էդուարդո Ռոդրիգես Պարիլիայի հետ և խստորեն պահանջել ապահովել ամերիկացի դիվանագետների անվտանգությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն : «Զրույցը կոշտ ու անկեղծ էր, այն արտացոլում էր ԱՄՆ-ի խորը մտահոգությունը իր դիվանագիտական անձնակազմի անվտանգության համար: Պետքարտուղարը հասկանալ է տվել, որ Կուբայի իշխանությունները պարտավոր են պաշտպանել դեսպանության անձնակազմին և նրանց ընտանիքները՝ Վիեննայի կոնվենցիային համապատասխան»,- ասված է Նաուերթի հայտարարության մեջ: Պետդեպարտամենտի վերջին տվյալներով՝ դիստանցիոն ներգործության հետևանքով առնվազն 21 դիվանագետներ ստացել են լսողության, հիշողության և ուշադրության խանգարումներ:

Նմանատիպ նյութեր