1708 դիտում
20:22 15-06-2014
«Պինգվին»-ն ընդդեմ Գյումրիի. քաղաքապետարանը տանո՞ւլ է տալիս. տեսանյութ
«Պինգվին» ընկերությունը պահանջում է, որ Շահումյան-Մայակովսկի խաչմերուկում աշխատող առեւտրականներն ազատեն տարածքը: Փոխտնօրենն ասում է, որ 1988թ-ից մինչև 2000թ-ը քաղաքապետարանից վարձակալել է տարածքը, իսկ 2008թ-ին սեփականաշնորհել է այն:
Առևտրականները չեն պատրաստվում թողնել իրենց աշխատավայրը, ասում են` օրենք չեն խախտում. 2005 թ-ին 20 տարի ժամանակով վարձալության պայմանագիր են կնքել քաղաքապետարանի հետ: Գյումրիի քաղաքապետարանը դատի է տվել «Պինգվին» ընկերությանը` պահանջելով վճարել 7 մլն դրամի հասնող հողի հարկի պարտքը: «Պինգվին» ընկերությունն էլ իր հերթին է դատի տվել Գյումրիի քաղաքապետարանին, որպեսզի 25 տարվա վարձակալության պայմանագրերը չեղյալ հայտարարվեն:
Մանրավաճառները Գյումրիի քաղաքապետի աջակցությունն են ակնկալում: Նրանց խոսքով` «Պինգվին»-ն ընդդեմ քաղաքապետարանի դատական պրոցեսը խախտումներով է ընթանում, մտավախություն ունեն, որ դատարանը չեղյալ կհամարի իրենց վարձակալության պայմանագրերը: Մինչև դատարանի որոշումը, մանրավաճառները կշարունակեն աշխատել նույն վայրում:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29646]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3451 դիտում
12:28 25-12-2018
Բողոքի ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Գյումրիի ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակի. Tert.am. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
691 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
778 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
1021 դիտում
21:05 16-01-2025
Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել