211652_close_icon
views-count1287 դիտում article-date 14:52 16-06-2014

Քենիայում իսլամիստների հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ

Քենիայում իսլամիստները հարձակվել են Մպեկետոնի քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 27 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ «Աշ Շաբաբ», «Ալ Քաիդայի» խմբավորման սոմալական մասնաճյուղի գրոհայինները նախօրեին հարձակում են գործել Հնդկական օվկիանոսի ափամերձ հատվածում գտնվող այդ քաղաքի վրա։ Այս մասին հատնել է Քենիայի ոստիկանությունը։ Մեքենաներով Մպեկետոն են ներխուժել մոտ 50 զինված ահաբեկիչներ։ Մի քանի շենքեր ամբողջությամբ ավերվել են, այդ թվում՝ կառավարական հիմնարկությունների գրասենյակներ, հյուրանոցներ, ռեստորաններ և բանկեր։ Հարձակվողները փորձել են նաև ոստիկանական բաժանմունք գրավել։

Նմանատիպ նյութեր