Նոր սերնդի թյունինգապատ Mercedes S63 AMG
Ճապոնական VITT Squalo թյունինգային ընկերությունը անհատականացրել է նոր սերնդի ներկայացուցչական Mercedes-Benz S63 AMG սպորտային սեդանը:
Նոր թյունինգային փաթեթի արժեքը 4 700 եվրո կկազմի, որը կարող է լրացվել նաև լայն անվասկավառակներով և բազմաթիվ աքսեսուարներով:
Թյունինգի արդյունքում Mercedes S63 AMG-ն նոր` առջևի և հետևի բամպերներ է ձեռք բերել, սփոյլեր, ագրեսիվ կախոց, նոր` յուրահատուկ տեսքով արտանետման համակարգ, մգացված ապակիներ, նոր անվասկավառակներ:
Տեխնիկական ցուցանիշներն անփոփոխ են մնացել:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: