211652_close_icon
views-count3467 դիտում article-date 12:58 13-07-2015

Գերման Ստերլիգովի կինը Արցախի լեռներում նորաձևության ցուցադրություն է կազմակերպելու. տեսանյութ

Օրեր առաջ Մերձմոսկվայից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխված ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնան, LifeNews-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Արցախից իր առաջին տպավորությունների և հետագա անելիքների մասին: «Ցավոք, Ղարաբաղը ներկայացվում է պատերազմի կողմից: Ինձ նույնպես թվում էր, թե այստեղ վտանգավոր գոտի է, ամեն ինչ փլուզված է և դեռ կրակում են: Սակայն, երբ տեղափոխվեցինք, հասկացա, որ սա հիասքանչ վայր է հանգստի համար: Այստեղ մաքուր օդ է, լեռնային գետեր, որոնցից կարելի է ջուր խմել, կենդանիներ, համեղ պանիր, խաղող և մորի… Ղարաբաղը ինձ հիացրել է իր գեղեցկությամբ և հյուրընկալությամբ: Այստեղի մարդիկ պարզապես հրաշալի են»,-ասել է նա: Անակնկալ տեղափոխմանը Ալյոնան և երեխաները հանգիստ են վերաբերվել: Այդ մասին նրանք իմացել են Բելառուսում իրենց ընկերների մոտ հյուրընկալվելիս՝ այն, որ չեն վերադառնալու Ռուսաստան, իսկ իրենց հետ ունեցել են մի փոքր ճամպրուկ՝ հագուստով և էլ ոչինչ: Ալյոնան մտադիր է արցախյան լեռներում նորաձևության ցուցադրություն կազմակերպել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր