4380 դիտում
21:03 17-06-2014
Դիլիջանում 59–ամյա վարորդը Daewoo-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային
Այսօր՝ հունիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Դիլիջանի բնակիչ 59-ամյա Սուրիկ Ղազարյանը վարելով Daewoo մակնիշի 29 ՏՍ 931 համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա Սվետա Հովհաննիսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, իսկ երեխան տեղափոխվել է Դիլիջանի hիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն, պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երեխան ձախ ոտքի շրջանում կոտրվածքներ է ստացել:
Նմանատիպ նյութեր
41290 դիտում
14:54 12-05-2019
Վրաերթ Տավուշի մարզում. Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16855 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ