Եգիպտոսում Al Jazeera֊ի լրագրողին ազատ են արձակել
Եգիպտոսի բանտից կատարական «Al Jazeera» հեռուստաալիքի լրագրողին ազատ են արձակել։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Նշվում է, որ լրագրող Աբդուլա Շամին բանտում եղած ժամանակ նիհարել է 40 կգ֊ով։
Շամիի ազատ արձակման որոշումն ընդունել է Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարակյատը՝ կապված նրա առողջական վիճակի հետ։