211652_close_icon
views-count3500 դիտում article-date 20:23 19-06-2014

Լարված իրավիճակ Աշտարակում. բնակիչներին որպես խմելու ջուր մատակարարվում է կոյուղաջուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 օր է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 24 շենքի բնակարաններում խմելու ջրի փոխարեն ծորակից հոսում է կոյուղաջուր: Այսօր՝ հունիսի 19-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշված շենքի բնակիչները իրենց բողոքը ներկայացրեցին. «Արդեն 3 օր է, ինչ ծորակը բացում ենք և ամբողջ տունը գարշահոտ է լցվում, իսկ ջրի գույնը տեսնելով միայն վախենալ կարելի է, էլ ուր մնաց՝ խմենք, կամ էլ օգտագործենք»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին բնակիչները: Բնակիչները նաև նշեցին, որ դիմել են քաղաքապետարան, սանեպիտկայան և ջրային հարցերով զբաղվող մարմիններին, սակայն մինչ օրս որևէ սպառիչ պատասխան չեն ստացել: Սանեպիտկայանից եկել և ջրի նմուշ վերցնելով պատասխանել են, որ ջուրը պիտանի չէ օգտագործման: Բնակիչները հույս ունեն , որ գոնե այսքանից հետո Արագածոտնի մարզպետարանն ու Աշտարակի քաղաքապետարանը խոսքից կանցեն գործի, թե չէ ստացվում է պատասխանատու չինովնիկները ջրի նման գնում են ավազի նման մնում լռված, իսկ եթե առաջիկա օրերին խնդիրը չլուծվի, ապա իրենք ստիպված սկսելու են բողոքի ակցիաներ անել Աշտարակի քաղաքապետարանի ու մարզպետարանի առջև: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր