211652_close_icon
views-count11785 դիտում article-date 21:46 21-06-2014

Մինչ որոշ ԶԼՄ-ներ «խիստ հավաստի» տեղեկություններ էին տարածում, թե «Վստրեչի Ապերը» КГБ-ի «պադվալում» է, նա ազատ շրջում էր Երևանում

Այսօր՝ հունիսի 21-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ազգային անվտանգության ծառայություն է տեղափոխվել հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերը»: Ազգային անվտանգության ծառայության մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը ու ինչպես նաև իրենց վարույթում քննվող, մեկ այլ հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր սպանության գործով նույնպես «Վստրեչի Ապերը» չի անցնում և ոչ մի կարգավիճակով ներգրավված չի դրանում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ «Վստրեչի Ապերին» ինքը տեսել է Էրեբունի վարչական շրջանի Երկաթուղայինների թաղամասում իր մի քանի ընկերների հետ: Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ «ո՞նց էղավ, բա ասում էին, որ քեզ КГБ-ն տարել է», Ապերը անակնկալի եկավ ու պատասխանեց. «Եթե տարել են, ես ի՞նչ գործ ունեմ էստեղ»:

Նմանատիպ նյութեր