КАМаз-ով տաջիկ վարորդի հետապնդում` Կրասնոյարսկում. տեսանյութ
Կրասնոյարսկի ավտոճանապարհներից մեկում միաժամանակ մի քանի մեքենաների և մոտոցիկլետի վարորդներ հետապնդում էին իրենց մեքենաները КАМаз-ով վթարի ենթարկած տաջիկ վարորդին:
21-ամյա օրինախախտ «խոպանչին» Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հայտնել էր, որ «ուղղակի վախեցել էր»:
Ավելի ուշ պարզվել էր, որ երիտասարդը սթափ վիճակում է եղել, ինչը զարմացրել էր հետապնդող վարորդներին և ականատեսներին:
Պարզվել էր, որ տաջիկ վարորդը նախկինում չէր խախտել ճանապարհային երթևեկության ոչ մի կանոն:
Պատշաճ վիճակում էին անգամ նրա փաստաթղթերը, իսկ բեռնատարը պատկանում էր անհատ գործարարին, ում մոտ նա աշխատում էր:
Օրինախախտ վարորդի ճակատագիրն այժմ դատարանը կորոշի:
Ներկայացնում ենք տեսանյութը: