211652_close_icon
views-count1401 դիտում article-date 12:06 23-06-2014

Իրանում քուրդ գրոհայիններ են ոչնչացվել

Իրանի ցամաքային ուժերի հրամանատար,գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը հայտարարել է, որ իրանական ուժերը ոչնչացրել են քուրդ գրոհայինների, ովքեր փորձել են հատել իրանա-իրաքյան սահմանը և ներթափանցել Իրանի տարածք: «Ահաբեկիչների մի խումբ փորձել է հատել սահմանը և ներթափանցել մեր երկրի տարածք: Այնուամենայնիվ, նրանց չի հաջողվել անել դա՝ շնորհիվ իրանցի զինվորների զգոնության»,-նշել է իրանցի հրամանատարը՝ միևնույն ժամանակ չնշելով ահաբեկիչների թիվը: Վերջինս միայն ասել է, որ բոլորն էլ եղել են քուրդ ծայրահեղական «Փեժակ» խմբավորման անդամներ:

Նմանատիպ նյութեր