211652_close_icon
views-count1168 դիտում article-date 13:50 23-06-2014

Ռուսաստանը ևս 2 ատոմային էներգաբլոգ կկառուցի Իրանում

Իրանը և Ռուսաստանը նոր համաձայնագիր են կնքել, ըստ որի ռուս ինժեներները Իրանի արածքում ԱԵԿ 2 նոր էներգաբլոկներ կկառուցեն: Այս մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին: Միևնույն ժամանակ Rosatom-ում հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ այդ առնչությամբ: Ավելի վաղ Քամալվանդին հայտնել էր, որ յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կազմելու է 1000 մեգավատտ: Նա հիշեցրել էր, որ էներգաբլոկների շինարարությունն իրականացվելու է շուրջ 20 տարի առաջ Իրանի և Ռուսաստանի միջև Իրանում ատոմային էլեկտրակայանների հզորացման վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակներում: 2013 թվականի սեպտեմբերին ռուս մասնագետները Իրանի իշխանություններին հանձնեցին «Բուշեր» ատոմային էլեկտրակայանը՝ 1000 մգվ հզորությամբ:

Նմանատիպ նյութեր