211652_close_icon
views-count6409 դիտում article-date 01:07 24-06-2014

21-ամյա առաքիչը Հրազդանի կիրճում Volkswagen-ով հայտնվել է ճահճուտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Հրազդանի կիրճում ավտովթար է տեղի ունեցել և մեքենան հայտնվել է գետի հարակից ճահճուտի մեջ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 1-ն սպայական գումարտակի ծառայողները: Պարզվել է, որ Էրեբունի փողոցի բնակիչ 21-ամյա Արամ Հարությունյանը վարելով Volkswagen մակնիշի 34 MQ 339 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 77 էլեկտրասյանն ու 1 մետր բարձությունից ընկել և հայտնվել ճահճուտի մեջ: Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը զբաղվում է հրուշակեղենի առաքմամբ: Նախնական տվյալներով` Volkswagen մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.200.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր