Նեյմարը` Բրազիլիա – Կամերուն հանդիպման լավագույն խաղացող
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի կողմից ԱԱ-2014-ի խմբային փուլի Բրազիլիա – Կամերուն (4:1) հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել բրազիլացի Նեյմարը, ով դարձավ դուբլի հեղինակ: Հիշեցնենք, որ Նեյմարը ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ է նման պատվի արժանանում: Նախորդ անգամ հարձակվողը լավագույնն էր ճանաչվել Խորվաթիա - Բրազիլիա խաղում:
