Բեյրութում պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի արվարձանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Լիբանանի Ազգային լրատվական գործակալությանը։
«Լիբանանի բանակի անցակետի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 մարդ։ Հավանաբար դա ահաբեկչություն էր»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ հավանաբար դա ահաբեկչություն էր։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդել էին, որ Լիբանանի մայրաքաղաքի արվարձանային մասում բանակի անցակետի մոտակայքում ականապատ մեքենայի պայթյուն է իրականացվել։