8919 դիտում
16:15 24-06-2014
Լարված իրավիճակ Երևան-Էջմիածին ճանապարհին. Փարաքար գյուղի բնակիչները փակել են այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 24-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Բնակիչները փակել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: Արդեն մի քանի օր է՝ նշված գյուղի բնակիչները զրկվել են ջրից, որոշներն էլ պնդում են, որ իրենց տներում խմելու ջրի փոխարեն ծորակից հոսում է կոյուղաջուր:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում, գյուղացիներն ասացին, որ դիմել են գյուղապետարան, ջրային հարցերով զբաղվող մարմիններին, սակայն մինչ օրս որևէ սպառիչ պատասխան չեն ստացել, և պարզ չէ, թե իրենք երբ խմելու ջուր կունենան:
Գյուղացիները մոտ 20 րոպե ճանապարհը փակելուց հետո այն բացեցին և խոստացան, որ եթե մոտ ժամանակում ջրի խնդիրը չլուծվի, ապա իրենք դիմելու են ծայրահեղ քայլերի:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+