948 դիտում
20:41 24-06-2014
Բուհերի ու ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցության նոր հնարավորություններ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԵՊՀ-ում ներկա է գտնվել մի շարք պետական բուհերի և ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: Եռակողմ պայմանագիրը կնքվել է «Technology and Science dynamics» ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներ պատրաստող հայաստանյան մի քանի խոշոր բուհերի՝
Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է նախաձեռնությունը՝ շեշտելով, որ բուհական կրթության զարգացման կարևոր խնդիրներից մեկը բուհ-աշխատաշուկա համագործակցության խթանումն է, քանի որ կրթական համակարգի առաջնային պահանջարկը ձևավորում է աշխատաշուկան: Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա ուղղություն է հռչակել և այդ համատեքստում, ոլորտում աշխատող տնտեսվարողների բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի իրականացնելու հետաքրքրությունը փոխշահավետ և արդարացված նախաձեռնություն է:
Կողմերը պարտավորվել են իրականացնել համատեղ կրթական ծրագիր ՝բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ միավորելով ուժերը որակյալ մասնագիտական կադրերի պատրաստման հարցում: Նախաձեռնությունը ցուցաբերել է «Technology and Science dynamics» ընկերությունը, որը, ինչպես նշել է ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը, Հայաստանում իրականացնելու է արտադրական գործունեություն, բայց նպատակ ունի զբաղվելու նաև գիտահետազոտական աշխատանքներով: Այդ ուղղությամբ առաջին քայլը ակադեմիական ու արտադրական պոտենցիալների միավորումն է, որը նպատակ ունի նոր տեմպ հաղորդել տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը :
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, կարևորելով այս համագործակցությունը, նշել է, որ այն Հայաստանում առկա մեծ ներուժն ու ոլորտի զարգացման հեռանկարները համատեղելու լավ հնարավորություն է:
Հուշագրի ստորագրումից հետո կկազմվեն աշխատանքային խմբեր, որոնք արդեն կհստակեցնեն, թե համագործակցությունն ինչ ուղղությամբ է ընթանալու: Ըստ փաստաթղթի՝ ընկերությունները կազմակերպելու են հուշագիրը ստորագրած բուհերի ուսանողների պրակտիկան, իրականացվելու է ուսանողների այցելություններ ընկերությունների գրասենյակներ ու արտադրամասեր, ինչպես նաև դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: «Technology and Science dynamics»-ը պատրաստակամություն է հայտնել նաև ֆինանսավորել ու կյանքի կոչել ուսանողների կողմից առաջարկվող նորարարական տեխնոլոգիական գաղափարները:
Նմանատիպ նյութեր
708 դիտում
09:47 04-02-2021
Համագործակցության նոր հնարավորություններ և հեռանկարներ կբացվեն տեղական ընկերությունների համար
6873 դիտում
22:08 08-04-2016
ԵՏՄ-ում Հայաստանն ունի ավելի լայն հնարավորություններ՝ տրանսպորտային ոլորտի զարգացման համար. Գագիկ Բեգլարյան
Այս բաժնից
1075 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1861 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
688 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ