211652_close_icon
views-count13199 դիտում article-date 00:18 26-06-2014

Արտակարգ իրավիճակ «Բարեկամություն» մետրոյի մոտ գործող առևտրի տաղավարներում. անձրևաջուրը հեղեղել է ողջ տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ հունիսի՝ 25-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Բարեկամություն մետրոյի տակ գտնվող առևտրի տաղավարներում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրևաջրերը ողողել են ողջ տաղավարները, փչացնելով մարդկանց գույքը, իսկ պատճառը սելավատարների չմաքրված լինելն էր, այն ամբողջովին խցանված է ծխախոտով ու կենցաղային աղբով: Տեղում առևտրով զբաղվող բնակիչներին օգնության են հասել միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները, իսկ պատկան մարմիններից մասնավորապես քաղաքապետարանի և վարչական շրջանի «վայ» չինովնիկները ասես ջրի տակ անցած լինեն: Բնակիչներին հետաքրքրում է և անհանգստացնում է այն հանգամանքը, թե ով է փոխհատուցել իրենց կրած վնասը նշելով հույսել չունեն որ սեփականատերը կփոխհատուցի կրած վնասները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր